ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ ԱՃԵԼ ԵՆ 72%-ՈՎ
Ավտոարտադրողների չինական ասոցիացիայի (China Association of Automobile Manufacturers) հրապարակած տվյալների համաձայն 2009 թվականի հոկտեմբեր ամսվա ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ Չինաստանում տրանսպորտային միջոցների վաճառքի ծավալներն աճել են 72%-ով: Հաշվետու ամսվա ընթացքում Չինաստանում վաճառվել է 1.23 մլն ավտոմեքենա: Նշենք, որ սեպտեմբերին Չինաստանում ավտոմեքենաների վաճառքի ծավալները տարեկան կտրվածով գրանցել էին 78% աճ:
Հրապարակած տվյալների համաձայն հոկտեմբեր ամսվա ընթացքում Չինաստանում վաճառվել է 946 հազար մարդատար ավտոմեքենա: Այս ցուցանիշը նախորդ տարվա համապատասխան ամսվա համեմատությամբ աճել է 75.8%-ով:
Վերլուծաբանների գնահատմամբ` Չինաստանում ավտոմեքենաների վաճառքի ծավալների աճը պայմանավորված է երկրում ավտոարտադրության խթանմանն ուղղված պետական ծրագրերով: