ՉԻՆԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ԱՊՐԱՆՔԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 24,3%-ՈՎ
Ընթացիկ տարվա հունվար-ապրիլ ամիսների ընթացքում Չինաստանում արտաքին ապրանքաշրջանառության ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած կրճատվել է 24,3%-ով: Չինաստանի Գլխավոր Մաքսային Ծառայության հրապարակած տվյալների համաձայն հաշվետու եռամսյակում արտաքին ապրանքաշրջանառության ընդհանուր ծավալը կազմել է 599,41 մլրդ դոլար, իսկ արտահանման և ներմուծման ծավալները կրճատվել են համապատասխանաբար 20,5%-ով և 28,7%-ով: