13/10/2010 15:26
ՉԻՆԱՍՏԱՆԻ ՈՍԿԵԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԸ ՀԱՍԵԼ ԵՆ ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ
Չինաստանի կառավարությունն այսօր հրապարակել է պաշտոնական վիճակագրական տվյալներ վերջին եռամսյակում երկրի ոսկեարժութային պահուստների ծավալների վերաբերյալ: Այսպես, ընթացիկ տարվա հուլիս-սեպտեմբեր ժամանակահատվածում Չինաստանի ոսկեարժութային պահուստներն աճել են 194 մլրդ դոլարով և հասել այս երկրի համար ռեկորդային 2,65 մլրդ դոլարի: Նշենք, որ երկրորդ եռամսյակի արդյունքներով Չինաստանի ոսկեարժութային պահուստներն աճել էին ընդամենը 7,2 մլրդ դոլարով:
Հատկանշական է, որ ամսական կտրվածքով նույնպես Չինաստանի ոսկեարժութային պահուստները դրսևորել են անկայուն աճ: Այսպես, հուլիսին ոսկեարժութային պահուստների մակարդակով աշխարհի խոշորագույն երկրի պահուստներն աճել են 84,6 մլրդ դոլարով, օգոստոսին` ընդամենը 8,9 մլրդ դոլարով, իսկ սեպտեմբերին` միանգամից 100,4 մլրդ դոլարով: Նշենք նաև, որ սեպտեմբերի վերջի դրությամբ Չինաստանի ոսկեարժութային պահուստները տարեկան կտրվածքով աճել են 16,5%-ով:
Հրապարակած տվյալների համաձայն` Չինաստանի ոսկեարժութային պահուստների 65%-ն ԱՄՆ դոլարով է, 26%-ը` եվրոյով, 5%-ը` բրիտանական ֆունտով, 3%-ը` ճապոնական յենով:
Վերջին ժամանակահատվածում Չինաստանի ոսկեարժութային պահուստների մակարդակի աճը վկայում է, որ երկրի կառավարությունը շարունակում է միջոցներ ձեռնարկել ազգային արժույթի փոխարժեքի պահպանման ուղղությամբ` դոլարի ճնշման միջոցով:
17/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.85
+0.28
Եվրո (EUR)
419.24
-0.85
Ռուբլի (RUR)
4.6649
+0.0006
Լարի (GEL)
139.43
+0.13
Արծաթ
666.39
-16.58
18:24 17/07/26
