
ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ԿՐՃԱՏՈՒՄ ԵՆ ՊՈՂՊԱՏԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ
Չինաստանի Արդյունաբերության նախարարության հայտարարության համաձայն համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պայմաններում երկրում անհրաժեշտ է կրճատել պողպատի արտադրության ծավալները: Նշենք, որ 2009թ. առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ պողպատի արտադրության ծավալներն աճել են 1,39%-ով և կազմել 127,44 մլն տոննա, իսկ նույն ժամանակահատվածում աշխարհում պողպատի արտադրության ծավալները կրճատվել են ավելի քան 22,8%-ով: