15/09/2010 13:40
ՕԳՈՍՏՈՍԻՆ ՉԻՆԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՈՒՂՂԱԿԻ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ ԿԱԶՄԵԼ ԵՆ 7,6 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ
2010 թվականի օգոստոս ամսվա արդյունքներով Չինաստանի տնտեսությունում ուղղակի օտարերկրյա ներդրումների համախառն ծավալը տարեկան կտրվածքով աճել է 1,4%-ով և կազմել 7,6 մլրդ դոլար: Չինաստանի Առևտրի նախարարության հրապարակած տվյալների համաձայն` նախորդ ամսվա` հուլիսի արդյունքներով Չինաստանի տնտեսությունում ուղղակի օտարերկրյա ներդրումների ծավալն աճել էր 29,2%-ով, իսկ հունվար-օգոստոս ժամանակահատվածում այս ցուցանիշը, տարեկան կտրվածքով աճելով 18,1%-ով, կազմել է 66 մլրդ դոլար:
ներկայացված տվյալների համաձայն Չինաստանում օտարերկրյա ներդրումների զգալի մասն ուղղվել է անշարժ գույքի ոլորտ, ինչպես նաև արդյունաբերության և տնտեսության այլ ոլորտներ:
30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
Արծաթ
710.01
-6.11
16:01 30/09/26
