
ՉԻՆԱՍՏԱՆԸ` ԱՇԽԱՐՀԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԻՆ ՇԱՔԱՐ ՆԵՐՄՈՒԾՈՂ
Առաջիկա տասը տարվա ընթացքում Չիասատանը կդառնա աշխարհում շաքարի ամենախոշոր ներմուծողը: Նման կանխատեսում են ներկայացրել Տնտեսական Համագործակցության և Զարգացման Կազմակերպությունը և ՄԱԿ-ը: Վերջիններիս գնահատմամբ` առաջիկա տարիներին Չինաստանին կհաջողվի դառնալ առաջինը` շաքարի ներմուծմամբ, եթե այս երկրում շաքարի նկատմամբ պահանջարկը յուրաքանչյուր տարի ավելանա միջինը 3%-ով: Սպասվում է, որ 2010-2021 թվականների արդյունքներով Չինաստան շաքարի ներմուծման ծավալնեըը կհասցնեն 5 մլն տոննայի: