ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ԿՐՃԱՏՎԵԼ Է ԱՆՀՈՒՍԱԼԻ ՎԱՐԿԵՐԻ ԾԱՎԱԼԸ
Այս տարվա առաջին վեց ամիսների արդյունքներով Չինաստանի բանկային համակարգում կրճատվել է անհուսալի վարկերի ընդհանուր ծավալը: Չինաստանի բանկային գործունեության կարգավորման հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն ընթացիկ տարվա հունիս ամսվա դրությամբ բանկային համակարգում անհուսալի վարկերի ծավալը կազմում է 518,1 մլրդ յուան (75,83 մլրդ դոլար): Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ կրճատվել է 42,2 մլրդ յուանով: Հրապարակած տվյալների համաձայն 2009թ. ընթացքում անհուսալի վարկերի ծավալը կրճատվել է խոշոր առևտրային բանկերում, սակայն, միևնույն ժամանակ, անհուսալի վարկերի ծավալի աճ է գրանցվել Չինաստանում գործող օտարերկրյա բանկերում: