ՃԳՆԱԺԱՄԻ ՀԱՂԹԱՀԱՐՈՒՄԸ ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ԿԼԻՆԻ V-ԱՁԵՎ
Ազգային Ներկայացուցիչների Համաչինական Խորհրդի ֆինանսատնտեսական հանձնաժողովի փոխնախագահ Ին Չզունցին չինական լրատվամիջոցներում հրապարակած իր զեկույցում նշում է, որ ընթացիկ տարում Չինաստանում արդեն գրանցվել է տնտեսության կայունացում և տնտեսական միջավայրի առողջացում: Նա նաև կարծիք է հայտնել, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հաղթահարումը Չինաստանում կընթանա V-աձև սցենարով, ինչը հնարավորություն կտա ապահովել ՀՆԱ-ի շուրջ 8% աճ:
Վերլուծաբանն իր զեկույցում նաև նշել է, որ ճգնաժամի արագ հաղթահարումը մեծապես պայմանավորված է չինական կառավարության մշակած հակաճգնաժամային արդյունավետ քաղաքականությամբ, որը ենթադրում է ֆինանսական աջակցության տրամադրման բնագավառում պետական ակտիվ միջամտություն, ինչպես նաև ընդլայնողական դրամավարկային քաղաքականության իրականացում: