
ՉԻՆԱԿԱՆ ԱՄԵՆԱԽՈՇՈՐ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՇԱՀՈՒՅԹՆ ԱՃԵԼ Է 2 ԱՆԳԱՄ
Չինաստանի ամենախոշոր China Vanke շինարարական ընկերությունն ամփոփել է 2009 թվականի երրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած հաշվետվության համաձայն այս տարվա հուլիս-սեպտեմբեր ամիսների արդյունքներով ընկերության զուտ շահույթը կազմել է 433 մլն յուան (63 մլն դոլար): Նախորդ տարվա նույն եռամսյակում ընկերությունն ապահովել էր 215 մլն յուան զուտ շահույթ: Այսպիսով, 2009 թվականի երրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ շինարարական ընկերության զուտ շահույթ աճել է շուրջ 2 անգամ: