ՉԻՆԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱԴԻՐ Է ՄԻԱՎՈՐԵԼ 100 ՓՈՔՐ ԱՎՏՈԱՐՏԱԴՐՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Չինաստանի կառավարությունը ազգային ավտոարտադրության ոլորտը զարգացնելու նպատակով մտադիր է 100 անկախ ավտոարտադրող փոքր ընկերություններ միավորել մեկ ընկերության կազմում: Նախատեսվում է, որ այս նոր ստեղծվող ընկերությունն իր արտադրական հզորությամբ կհասնի Toyota և Volkswagen ընկերություններին: Կառավարությունը նշել է, որ այս միավորման գործընթացը հնարավորություն կտա լուծել նաև մի շարք տնտեսական հիմնախնդիրներ, որոնք վերաբերում են զբաղվածության ապահովմանը և հարկային քաղաքակությանը արդյունավետ իրականացմանը: