ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ԿՍՏԵՂԾՎԻ ՄԱԿՐՈՏՆՏԵՍԱԿԱՆ ՌԻՍԿԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
Չինաստանի կենտրոնական բանկը մտադիր է հետազոտել երկրի առավելապես ֆինանսական համակարգում ռիսկերի վերահսկողության կառավարման ուղիները և ստեղծել մակրոտնտեսական ռիսկերի կառավարման հատուկ համակարգ:
Ինչպես նշվում է Չինաստանի կենտրոնական բանկի հրապարակած եռամսյակային հաշվետվության մեջ` համակարգային ռիսկերից խուսափելու և երկրի ներքին ֆինանսական շուկայում կայունություն ապահովելու նպատակով կստեղծվի մակրոտնտեսական ռիսկերի կառավարման հատուկ համակարգ: