ՉԻՆԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԿԻՆ ԽՍՏԱՑՆՈՒՄ Է ԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԲԱՆԿԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Չինաստանի կենտրոնական բանկը կրկին խստացնում է առևտրային բանկերի նկատմամբ սահմանված պահանջները: Այս անգամ Չինաստանի կառավարությունը որոշել է 0.5 տոկոսային կետով բարձրացմել պահուստավորման նորմը: Նոր որոշման համաձայն, որն ուժի մեջ կմտնի արդեն փետրվարի 25-ին, բանկերը կպարտավորվեն պահուստավորել ներգրավված ավադների 16.5%-ը:
Նշենք, որ նոր պահուստավորման նորմը չի վերաբերի գյուղատնտեսական վարկերի տրամադրող բանկերին:
Չինաստանի կենտորնական բանկի այս որոշումը որոշ վերլուծաբանների գնահատմամբ անսպասել էր, քանի որ վերջիններս չէին ակնկալում Չինաստանի կառավարության կողմից կտրուկ անցում զսպող դրամավարկային քաղաքականության: