
ԱՅՍ ՏԱՐՎԱ ԵՐՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ CHINA CITIC BANK-Ի ՇԱՀՈՒՅԹՆ ԱՃԵԼ Է 7,5%-ՈՎ
Չինական China Citic Bank առևտրային բանկի հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն 2009 թվականի երրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ բանկի զուտ շահույթն աճել է 7,5%-ով և կազմել 4,35 մլրդ յուան (637 մլն դոլար):
Բանկի հայտարարության համաձայն` հաշվետու եռամսյակում շահույթի աճը առավելապես պայմանավորված է տնտեսության խթանման ուղղված պետական քաղաքականությամբ և վարկավորման ծավալների աճով:
China Citic Bank-ը Չինաստանի խոշորագույն բանկերից մեկն է: Այն ֆինանսական ծառայություններ է մատուցում ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաներում: Բանկն ունի շուրջ 400 մասնաճյուղ միայն Չինաստանում: