ՉԻՆԱԿԱՆ CHINA EASTERN AIRLINES-Ը AIRBUS ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԿԳՆԻ 20 A320 ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐ
Չինական China Eastern Airlines ավիաընկերությունը մտադիր է ինքնաթիռներ արտադրող եվրոպական Airbus SAS ընկերությունից գնել 20 A320 ինքնաթիռներ, որոնք նախատեսված կլինեն ներքին փոխադրումների համար: Փորձագետների գնահատմամբ գործարքի ընդհանուր գումարը կարող է կազմել 1,45 մլրդ դոլար: Չինական պետական China Eastern Airlines ավիաընկերության հրապարակած տվյալների համաձայն Airbus ընկերությունը մտադիր է կիրառել զեղչային համակարգ: