
ՉԻՆԱՍՏԱՆԸ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ Է ՀՆԱ-Ի 8% ԱՃ
2010 թվականին Չինաստանը կապահովի ՀՆԱ-ի շուրջ 8% աճ: Ինչպես նշվում է Չինաստանի արդյունաբերության նախարարության տարածած հաղորդագրության մեջ` համաշխարհային շուկայում ներկայումս նկատվող կայունացման միտումների պայմաններում Չինաստանում հաջորդ տարվա համար ակնկալվում է ՀՆԱ-ի աճ, որը կուղեկցվի արդյունաբերական արտադրության ընդհանուր ծավալների շուրջ 11% աճով:
Նշենք, որ ընթացիկ տարվա առաջին ինն ամիսների ընթացքում Չինաստանում գրանցվել է 7,7% տնտեսական աճ: