
ՉԻՆԱՍՏԱՆԸ ՁԵՌՔ ԿԲԵՐԻ 50 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՐԺՈՂՈՒԹՅԱՄԲ ԱՄՀ-Ի ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐ
Չինաստանը և Արժույթի Միջազգային Հիմնադրամը (ԱՄՀ) ստորագրել են համաձայնագիր, որ նախատեսում է 50 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ ֆոնդի պարտատոմսերի գնում: Վաշինգտոնում ստորագրված այս համաձայանագրի պայմանների համաձայն Չինաստանի Կենտրոնական բանկը ԱՄՀ-ին կփոխանցի 32 մլրդ SDR (փոխառման հատուկ իրավունք), որը կազմում է շուրջ 50 մլրդ դոլար:
Նշենք, որ ԱՄՀ-ն այս տարվա հուլիսի 1-ին հաստատել էր իր պարտատոմսերի տեղաբաշխման նպատակով կառավարությունների հետ համագործակցության ծրագիրը: Նման քաղաքականությունը բացատրվում է ներկայիս ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում ֆինանսական կայունության պահպանման անհրաժեշտությամբ: