ՂԱԶԱԽՍՏԱՆԸ ԵՎ ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆ ՍՏԵՂԾԵԼ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՎԵՐԱԶԳԱՅԻՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ԱՐԺՈՒՅԹ
Շանհայի Համագործակցության Կազմակերպության (ՇՀԿ) անդամ երկրների համաժողովի շրջանակներում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտնել է, որ Ղազախստանը և Չինաստանն առաջարկում են ստեղծել միասնական վերազգային պահուստային արժույթ: Ղազախստանի նախագահը նշել է, որ մեկ ազգային արժույթի օգտագործումն ամբողջ աշխարհում որպես միջազգային պահուստային արժույթ այլևս արդյունավետ չէ, և առավելապես այն պատճառով, որ այդ արժույթն ապահովում է մեծ եկամուտներ այն թողարկող երկրին, և միևնույն ժամանակ կարող է առաջացնել լուրջ տնտեսական խնդիրներ որոշ տարածաշրջաններում: Նա նաև նշել է, որ անհրաժեշտ է մշակել ՇՀԿ երկրների տարածքում նոր պահուստային արժույթի ստեղծման նախագիծ: