ՉԻՆԱՍՏԱՆԸ ՆՊԱՍՏՈՒՄ Է ՆԱՎԹԻ ԳՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆԸ
Barclays Capital բանկի վարչության անդամ Բենուա դե Վիտրին (Benoit de Vitry) նշել է, որ միջնաժամկետ հեռանկարում կանխատեսվում է նավթի գների աճ և մինչև այս տարվա վերջ սպասվում է, որ նավթի մեկ բարելի դիմաց գինը կսահմանվի ավելի քան 75 դոլար: Նա նաև նշել է, որ համաշխարհային շուկայում նավթի գների աճը էապես կնպաստի համաշխարհային տնտեսության վերակագնմանը:
Համաշխարհային շուկայում ներկա պայմաններում նկատվում է նավթամթերքի նկատմամբ պահանջարկի շարունակական աճը, որը մեծապես պայմանավորված է Չինաստանում վերջին երկու ամիսների ընթացքում էներգիայի սպառման ծավալների կտրուկ աճով: