ՉԻՆԱՍՏԱՆԸ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿՐՃԱՏԵԼ ԵՆ ԱՄՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾԱՎԱԼԸ
2009թ. ապրիլ ամսվա ընթացքում զուտ ներդրումների ընդհանուր ծավալը ԱՄՆ ֆինանսական ակտիվներում, ներառյալ կորպորատիվ պարտատոմսերում, պետական պարտատոմսերում և երկարաժամկետ այլ ֆինանսական գործիքներում կատարված ներդրումները, կազմել է 11,2 մլրդ դոլար: Նշենք, որ մարտ ամսվա ընթացքում այս նույն ցուցանիշը կազմել էր 55,4 մլրդ դոլար: ԱՄՆ ակտիվներում ներդրումների ծավալի անկումը նախ և առաջ պայմանավորված է հաշվետու ժամանակահատվածում Ռուսաստանի, Չինաստանի և Ճապոնիայի ներդրումների կրճատմամբ: Չինաստանը, որը հանդիսանում է ԱՄՆ պետական պարտատոմսերի խոշոր սեփականատեր, հաշվետու ամսվա ընթացքում 4,4 մլրդ դոլարով կրճատել է այդ ակտիվներում ներդրումների ծավալը, Ռուսաստանը կրճատել է ներդրումների ծավալը 1,4 մլրդ դոլարով, իսկ Ճապոնիան, որ համարվում է US Treasuries-ի խոշոր ներդրող, կրճատել է ներդրումների ծավալը 800 մլն դոլարով: