
ՉԻՆԱՍՏԱՆԸ ԿԱՐՈՂ Է ՓՈԽԵԼ ԲԱՆԿԵՐԻ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ՔՎՈՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
Չինաստանը քննարկում է տարեկան քվոտավորման ներկայիս համակարգը փոխելու հնարավորությունը: Նախատեսվում է այն փոխարինել յուրաքանչյուր բանկի համար սահմանված քվոտավորման համակարգով:
Նոր նախագծի համաձայն Չինաստանի Ժողովրդական Բանկը կընդունի որոշում, թե որ բանկը ինչքան վարկ կարող է տրամադրել: Քվոտաները կսահմանվեն` հաշվի առնելով իրացվելիություն, վարկերի և ավանդների ծավալների հարաբերակցությունը, պահուստները և այլն:
Եթե բանկերը խախտեն նախատեսված նորմաները, ԿԲ կկիրառի համապատասխան պատժամիջոցներ:
Նախնական տվյալներով Չինաստանի ԿԲ-ն նոյեմբերին արդեն կատարել էր 2010թ.-ի համար նախատեսված նորման: Սա նշանակում է, որ տարվա կտրվածքով այն կգերազանցի նախատեսված քվոտան: