
ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ՆԱՎԹԻ ՍՊԱՌՄԱՆ ԾԱՎԱԼՆ ԱՃԵԼ Է 4%-ՈՎ
Էներգետիկայի ոլորտի հետազոտությամբ զբաղվող Platts գործակալության հրապարակած տվյալների համաձայն Չինաստանում 2009թ. ապրիլ ամսվա ընթացքում նավթի սպառման ծավալն աճել է 4%-ով: Նշենք, որ Չինաստանը նավթի սպառման ծավալով աշխարհում երկրորդն է: Platts հետազոտական գործակալության տնօրեն Դ. Էրնսբերգի (Dave Ernsberger) կարծիքով Չինաստանը կարևոր նշանակություն ունի համաշխարհային շուկայում նավթի գների կայունության ապահովման գործում, և Չինաստանում նավթի պահանջարկի աճը դրական ազդեցություն կունենա համաշխարհային շուկայում ներդրողների որոշումների վրա: