
CISCO SYSTEMS ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 18,8%-ՈՎ
Տեղեկատվական ցանցերի համար նախատեսված սարքավորումների արտադրության համաշխարհային առաջատար ամերիկյան Cisco Systems Inc ընկերությունն ամփոփել է 2009-2010 ֆինանսական տարվա առաջին եռամսյակի իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն հաշվետու եռամսյակում, որն ավարտվել է ընթացիկ տարվա հոկտեմբերի 24-ին, ընկերության զուտ շահույթը կրճատվել է 18,8%-ով և կազմել 1,787 մլրդ դոլար, իսկ հասույթն այդ նույն ժամանակահատվածում կրճատվել է 12,7%-ով և կազմել 10,331 մլրդ դոլար:
2008-2009 ֆինանսական տարվա արդյունքներով, որն ավարտվել է հուլիսի 25-ին, ամերիկյան ընկերության զուտ շահույթը կրճատվել է 24%-ով և կազմել 16,134 մլրդ դոլար, իսկ հասույթը հաշվետու ֆինանսական տարվա ընթացքում կրճատվել է 9%-ով և կազմել 36,117 մլրդ դոլար: