ԱՄԵՐԻԿՅԱՆ ՎԱՐԿԱՅԻՆ ՀՍԿԱՆ ՃԱՆԱՉՎԵԼ Է ԱՆՎՃԱՐՈՒՆԱԿ
Ամերիկյան վարկային հսկա CIT ընկերությունը ճանաչվել է անվճարունակ: Ընկերության ակտիվները կազմում են 71 մլրդ դոլար` շուրջ 65 մլրդ դոլար պարտքերի դիմաց: Սննկացման գործընթաց սկսելով` ֆինանսական ընկերությունը մտադիր է պաշտպանվել իր վարկատուներից և իրականացնել վերակազմավորման գործընթաց:
Վերլուծաբանների գնահատմամբ CIT ընկերության սննկացումն անխուսափելի էր, քանի որ արժեթղթերի շուկայում ընկերությունը երկար ժամանակ վարել է ակտիվ գործունեություն, սակայն համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում ընկերության վարկային վարկանիշի զգալի անկումը հանգեցրել էր փոխառու միջոցների թանկացման: Ներկա դրությամբ ընկերության տրամադրած վարկերի շուրջ 10%-ը ճանաչվել է անհուսալի:
ԱՄՆ կորպորատիվ պատմության մեջ սա հինգերորդ խոշորագույն սննկացման գործընթացն է: