ԱՄՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՃԱՌՈՒՄ Է CITIGROUP ԲԱՆԿԻ ԻՐ ՄԱՍՆԱԲԱԺԻՆԸ
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը մտադիր է մինչև տարեվերջ վաճառել Citigroup բանկի իր մասնաբաժինը: Նշենք, որ ճգնաժամի պայմաններում տրամադրված ֆինանսական աջակցության դիմաց ԱՄՆ ֆինանսների նախարարությունը դարձել էր բանկի բաժնետեր:
Ինչպես նշվում է նախարարության տարածած հաղորդագրության մեջ` նախարարությունը չի վաճառի Citigroup բանկի` իրեն պատկանող արտաոնյալ բաժնետոմսերը: Վաճառքի կներկայացվեն միայն նախարարությանը պատկանող սովորական բաժնետոմսների 27%-ը:
Հիշեցնենք, որ 2008 թվականին ԱՄՆ կառավարությունը գնել էր 45 մլրդ դոլար ընդհաուր արժողությամբ Citigroup բանկի բաժնետոմսեր` ֆինանսական այս կազմակերպությանը սննկացումից փրկելու նպատակով: