CITIGROUP-Ը ՄՏԱԴԻՐ Է ԹՈՂԱՐԿԵԼ 33 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՐԺՈՂՈՒԹՅԱՄԲ ԱՐԺԵԹՂԹԵՐ
Ամերիկյան Citigroup ֆինանսական խումբը հայտնել է լրացուցիչ կապիտալ ներգրավելու նպատակով 33 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ արժեթղթերի թողարկման իր մտադրության մասին: Ընկերությունը նախատեսում է պետությանը և այլ բաժնետերերին պատկանող արտոնյալ բաժնետոմսերը փոխարինել սովորական բաժնետոմսերով: Սա հնարավորություն կտա Citigroup-ին ապահովել լրացուցիչ կապիտալ ներգրավելու կառավարության պահանջի կատարումը: Նշենք, որ այս գործընթացի արդյունքում ԱՄՆ կառավարությունը կդառնա Citigroup ֆինանսական խմբի բաժնետոմսերի 34%-ի սեփականատեր: