CITIGROUP-Ը ՍՏԵՂԾԵԼ Է 1400 ՆՈՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ
Citigroup Inc. կորպորացիան հայտարարել է, որ իր հիփոթեքային վարչությունում աշխատանքի են ընդունվել 1400 նոր աշխատակիցներ, որոնք հիմնականում կզբաղվեն ժամկետանց վարկերի վերակազմավորմամբ: Բանկի հայտարարության մեջ ասվում է, որ այսպիսի որոշումը պայմանավորված է ԱՄՆ կառավարության այն քաղաքականությամբ, որն ուղղված է բանկերի կողմից անշարժ գույքի առգրավման գործընթացների դադարեցմանը:Նշենք, որ նոր աշխատատեղերի բացման արդյունքում բանկի աշխատակիցների ընդհանուր թիվը հասել է մինչև ճգնաժամը սահմանված մակարդակին` շուրջ 10 հազար աշխատակից:
Հիշեցնենք նաև, որ ԱՄՆ կառավարությունն ընթացիկ տարվա մարտ ամսին մշակել և իրականացրել է բնակարանային ոլորտի աջակցության ծրագիր, որը նախատեսում է հիփոթեքային վարկով ձեռք բերված բնակարանների պահպանման նպատակով ֆինանսական աջակցություն տրամադրում 7-9 հազար ընտանիքների;