COCA-COLA-Ն ՏՆՏԵՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԿԸՆԴԼԱՅՆԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԻՐ ՄԱՍՆԱԲԱԺԻՆԸ
Coca-Cola ընկերությունը մտադիր է տնտեսական անկման պայմաններում ավելացնել համաշխարհային շուկայում իր մասնաբաժինը: Բաժնետերների ընդհանուր ժողովի ժամանակ այսպիսի հայտարարություն է արել ընկերության գործադիր տնօրեն Մուհտար Քենթը (Muhtar Kent): Նրա կարծիքով ընկերությունը կարող է ներկայիս ծանր տնտեսական պայմաններում ապահովել վաճառքի ծավալների աճ: Ընկերությունը նպատակ ունի մեծացնել իր մասնաբաժինները առավելապես զարգացող երկրների տեղական շուկաներում: