ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐ 02/05/09. ՈՍԿՈՒ ԳԻՆԸ ՆՎԱԶԵԼ Է
Նյու-Յորքի COMEX բորսայում այսօր գիշեր կայացած սակարկությունների արդյունքում գրանցվել է ոսկու գնի նվազում: Ոսկու հունիս ամսվա ֆյուչրսների գինը նվազել է 3 դոլարով կամ 0.3%-ով և կազմել է 888.20 դոլա մեկ ունցիայի դիմաց:
Արծաթի գինը հուլիսյան ֆյուչրսների համար աճել է 1.4%-ով և կազմել է 12.50 դոլար մեկ ունցիայի դիմաց: Պլատինի գինը հուլիս ամսվա ֆյուչրսային պայմանագրերի համար նվազել է 0.9%-ով և կազմել է 1096.40 դոլար մեկ ունցիայի դիմաց: