ՈՍԿՈՒ ԳԻՆԸ ԶԳԱԼԻՈՐԵՆ ՆՎԱԶԵԼ Է
Այսօր գիշեր Նյու-Յորքի COMEX բորսայում կայացած սակարկությունների արդյունքում ոսկու գինը զգալիորեն նվազել է: Սույն անկման հիմնական պատճառներից մեկը աշխարհով մեկ տարածվող «խոզի գրիպ» վարակն է: Ներդրողների տրամադրությունների վրա նաև ազդել է ամերիկյան բանկերի շուրջ ստեղծված անորոշ իրավիճակը: Ոսկու հունիս ամսվա ֆյուրչսային պայմանագրերի գինը նվազել է 14.6 դոլարով կամ 1.6%-ով և կազմել է 893.60 դոլար մեկ ունցիայի դիմաց:
Արծաթի գինը մայիս ամսվա ֆյուչրսների համար նվազել է 4.3%-ով և կազմել է 12.4 դոլար մեկ ունցիայի դիմաց և պլատինի գինը հուլիս ամսվա ֆյուչերսային պայմանագրերի համար նվազել է 4.2%-ով և կազմել է 1101.6 դոլար մեկ ունցիայի դիմաց: