COMEX – ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ 09/05/09
Այսօր գիշեր Նյու-Յորքի COMEX բորսայում կայացած սակարկությունների արդյունքում վերջին 5 առևտրային շրջանների ընթացքում առաջին անգամ գրանցվել է թանկարժեք մետաղների գների նվազում: Գների սույն նվազումը կապված է ամերիկյան տնտեսության վերկանգնման հարցում ներդրողների ունեցած լավատեսությամբ, որը հիմնված է այն բանի որ ապրիլ ամսին ԱՄՆ-ում գործազրկության մակարդակը կրճատվել է:
Ոսկու հունիս ամսվա ֆյուչրսների գինը նվազել է 0.6 դոլարով կամ 0.1%-ով և կազմել է 915.90 դոլար մեկ ունցիայի դիմաց: Արծաթի գինը հուլիս ամսվա ֆյուչրսների համար նվազել է 0.5%-ով և կազմել է 13.955 դոլար մեկ ունցիայի դիմաց: Պլատինի գինը հուլիսյան ֆյուչրսային պայմանագրերի համար նվազել է 0.9%-ով և կազմել է 1147.10 դոլար մեկ ունցիայի դիմաց: