COMEX – ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐԸ ԱՃՈՒՄ ԵՆ 13/05/09
Նյու-Յորքի COMEX բորսայում այսօր գիշեր կայացած սակարկությունների արդյունքում գրանցվել է թանկարժեք մետաղների գների աճ: Սույն աճի հիմնական պատճառը դոլարի փոխարժեքի նվազումն է, որի պատճառով ներդրողները գունավոր մետաղները դիտարկում են գնաճից ապահովագրվելու միջոց:
Ոսկու գինը հունիս ամսվա ֆյուչրսների համար աճել է 1.1%-ով և կազմել է 923.90 դոլար մեկ ունցիայի դիմաց: Արծաթի գինը հուլիս ամսվա ֆյուչրսների համար աճել է 0.51%-ով և կազմել է 14.22 դոլար մեկ ունցիայի դիմաց: Պլատինի գինը հուլիսյան ֆյուչրսային պայամանագրերի համար աճել է 1.1%-ով և կազմել է 1132.10 դոլար մեկ ունցիայի դիմաց: