COMEX – ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 14/05/09
Այսօր գիշեր Նյու-Յորքի COMEX բորսայում կայացած առևտրային շրջանի արդյունքում ոսկու գինը աճել է: Մասնագետները սույն աճը կապում են նախօրեին հրապարակված մակտրատնտեսական ցուցանիշների հետ, ըստ որոնց ԱՄՆ-ում մանրածախ առևտրի ծավալները կրճատվել են:
Ոսկու գինը հունիս ամսվա ֆյուչրսների համար աճել է 2 դոլարով կամ 0.2%-ով և կազմել է 925.90 դոլար մեկ ունցիայի դիմա:
Հակառակ ոսկուն, արծաթի և պլատինի գները նվազել են: Արծաթի գինը հուլիս ամսվա ֆյուչրսային պայամանագրերի համար նվազել է 1.4%-ով և կազմել է 14.02 դոլար մեկ ունցիայի դիմաց: Պլատինի գինընույնպես հուլիս ամսվա ֆյուչրսների համար նվազել է 0.8%-ով և կազմել է 1123.20 դոլար մեկ ունցիայի դիմաց: