
COMEX – ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐ 15/05/09
Այսօր գիշեր Նյու-Յորքի COMEX բորսայում կայացած սակարկությունների արդյունքում ոսկու գինը աճել է: Սույն աճը հիմնականում պայմանավորված է ԱՄՆ աշխատանքային շուկայի ցուցանիշների հետ, որի համաձայն գործազրկությունը երկրում կրկին սկսել է աճել:
Ոսկու գինը հունիսյան ֆյուչրսների համար աճել է 2.50 դոլարով կամ 0.3%-ով և կազմել է 928.40 դոլար մեկ ունցիայի դիմաց: Արծաթի գինը հուլիս ամսվա ֆյուչրսային պայմանագրերի համար նույնպես աճել է` 0.1%, և կազմել է 14.04 դոլար մեկ ունցիայի դիմաց: Պլատինի գինը հուլիսյան ֆյուչրսների համար նվազել է 0.5%-ով և կազմել է 1117.50 դոլար մեկ ունցիայի դիմաց: