COMEX – ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 16/05/09
Այսօր գիշեր Նյու-Յորքի COMEX բորսայում կայացած սակարկությունների ընթացքում գրանցվել է ոսկու գնի աճ: Ոսկու գնի աճը հիմնականում պայմանավորված է ԱՄՆ-ում հրապարակված սպառողական գների ինդեքսի հետ, որը անցյալ ամիս աճել է: Ոսկու գինը մեկ ունցիայի դիմաց հունիս ամսվա ֆյուչրսների համար աճել է 2.90 դոլարով կամ 0.3%-ով և կազմել է 931.3 դոլար:
Հակառակ ոսկուն արժաթի և պլատինի գները հուլիսյան ֆյուչրսների համար նվազել են: Արծաթի գինը նվազել է 0.2%-ով և կազմել է 14.01 դոլար մեկ ունցիայի դիմաց, իսկ պլատինի գինը նվազել է 0.8%-ով և կազմել է 1109 դոլար մեկ ունցիայի դիմաց: