COMEX – ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 19/05/09
Նյու-Յորքի COMEX բորսայում այսօր գիշեր կայացած սակարկությունների արդյունքում ոսկու գինը ԱՄՆ ֆոնդային բորսաներում գրանցված աճի հետևանքով նվազել է: Ոսկու հունիս ամսվա ֆյուչրսների գինը նվազել է 1%-ով և կազմել է 921.7 դոլար մեկ ունցիայի դիմաց: Արծաթի հուլիսյան ֆյուչրսների գինը նույնպես նվազել է` 1.3%, և կազմել է 13.83 դոլար մեկ ունցիայի դիմաց:
Պլատինի հուլիս ամսվա ֆյուչրսային պայմանագրերի գինը աճել է 2.6%-ով և կազմել է 1137.60 դոլար մեկ ունցիայի դիմաց: