
COMEX -ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 21/05/09
Նյու-Յորքի COMEX բորսայում այսօր գիշեր կայացած սակարկությունների արդյունքում գրանցվել է գունավոր մետաղների գների աճ: Սույն աճը պայմանավորված է եվրոյի նկատմամբ ԱՄՆ դոլարի փոխարժեքի անկմամբ:
Ոսկու գինը հունիսյան ֆյուչրսների համար աճել է 10.70 դոլարով կամ 1.2%-ով և կազմել է 937.4 դոլար մեկ ունցիայի դիմաց: Արծաթի գինը հուլիս ամսվա ֆյուչրսների համար աճել է 1.1%-ով և կազմել է 14.28 դոլար մեկ ունցիայի դիմաց: Պլատինի գինը հուլիսյան ֆյուչրսային պայմանագրերի համար աճել է 0.02%-ով և կազմել է 1145.50 դոլար մեկ ունցիայի դիմաց