
COMEX – ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐ – ՈՍԿՈՒ ԳԻՆԸ ՀԱՏԵՑ 950 ԴՈԼԱՐԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ 22/05/09
Այսօր գիշեր Նյու-Յորքի թանկարժեք մետաղների COMEX բորսայում կայացած առևտրային շրջանի արդյունքում ոսկու գինը անցավ 950 դոլարի սահմանագիծը: Սույն թանկացման պատճառները իհարկե ամերիկյան դոլարի փոխարժեքի նվազումն ու համաշխարհային բորսաներում գրանցված հերթական անկումն են:
Ոսկու հունիս ամսվա ֆյուչրսային պայմանագրերի գինը աճել է 1.5%-ով և կազմել է 951.20 դոլար մեկ ունցիայի դիմաց: Արծաթի հուլիսյան ֆյուչրսների գինը աճել է 1.19%-ով և կազմել է 14.28 դոլար մեկ ունցիայի դիմաց: Պլատինի հուլիս ամսվա ֆյուչրսների գինը աճել է 0.81%-ով և կազմել է 1154.70 դոլար մեկ ունցիայի դիմաց: