COMEX – ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԸ ԹԱՆԿԱՑԱՆ ԵԿԲ ՈՐՈՇՄԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ 08/05/09
Նյու-Յորքի COMEX բարսայում այսօր գիշեր կայացած առևտրային շրջանի արդյունքում գրանցվել է թանկարժեք մետաղների գների աճ: Սույն աճի հիմնական պատճառը Եվրամիության կենտրոնական բանկի կողմից հաշվարկային տոկոսադրույքի կրճատումն է մինչև 0.5%, վերլուծաբանների կարծիքով սույն քայլը ապագայում կարող է մեծացնել գնաճի տեմպերի աճի հնարավորությունը:
Ոսկու գինը հունիս ամվսա ֆյուչրսային պայամանագրերի համար աճել է 4.5 դոլարով կամ 0.5%-ով և կազմել է 915.5 դոլար մեկ ունցիայի դիմաց: Արծաթի գինը հուլիսյան ֆյուչրսների համար աճել է 2.3%-ով և կազմել է 14.03 դոլար մեկ ունցիայի դիմաց: Պլատինի գինը հուլիս ամսվա ֆյուչրսների համար աճել է 1.2%-ով և կազմել է 1157.3 դոլար մեկ ունցիայի դիմաց: