Աշխարհ

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.00+0.00 EUR SELL - 408.00+1.00
OIL:  BRENT - 109.95+4.52 WTI - 101.41+4.40
COMEX:  GOLD - 4159.50+0.28 SILVER - 57.00+0.28
COMEX:  PLATINUM - 1633.10-1.06
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.99+0.01 EUR/GBP - 1.1232+0.17
FOREX:  EUR/USD - 1.1232+0.17 GBP/USD - 1.3328+0.36
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 22,7%-ՈՎ
09/06/2010 10:50
Կիսվել

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 22,7%-ՈՎ

2010 թվականի առաջին երեք ամիսներին համաշխարհային շուկայում վաճառվել է 81,5 մլն համակարգիչ: Այս ցուցանիշը, iSuppli հետազոտական ընկերության տվյալների համաձայն, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ աճել է շուրջ 22,7%-ով: Հատկանշական է, որ ամբողջ աշխարհում անհատական համակագիչների վաճառքի ծավալների նման բարձր աճ չէր գրանցվել վերջին ավելի քան 7 տարիների ընթացքում:
Ուսումնասիրությունների համաձայն` հունվար-մարտ ամիսներին վաճառքի ծավալների զգալի աճ ապահովել են անհատական համակարգիչներ արտադրող այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են թայվանական ASUSTeK Computer, հարավկորեական Samsung Electronics, չինական Lenovo Group և թայվանական Acer ընկերությունները: ASUSTeK ընկերությունը հաշվետու ամիսներին գրանցել է վաճառքի ծավալների 136,2% աճ, Samsung ընկերությունն ապահովել է իրացման ծավալների 83,9% աճ: Այս նույն ժամանակահատվածում Lenovo ընկերության վաճառքի ծավալներն աճել են շուրջ 58,5%-ով, իսկ Acer-ն ապահովել է վաճառքի ծավալների 47,1% աճ:
 
Նշենք նաև, որ, ընթացիկ տարվա առաջին եռամսյակի արդյունքներով Acer ընկերության մասնաբաժինը համաշխարհային շուկայում կազմել է 13,3%, մինչդեռ ամերիկյան առաջատար Hewlett-Packard (HP) ընկերության մասնաբաժինը համաշխարհային շուկայում կրճատվել է` կազմելով 6,3%, այն դեպքում, երբ ընկերությունը հաշվետու եռամսյակում ապահովել է վաճառքի ծավալների 22,2% աճ:
16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08