ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ` ԵՐԿԱՐԱՏԵՎ ԱՆԿՈՒՄԻՑ ՀԵՏՈ
IDC հետազոտական ընկերությունը հրապարակել է համակարգիչների շուկայի իր ուսումնասիրության արդյունքները, որոնց համաձայն, չնայած ներկայիս ֆինանսական ճգնաժամին, 2009 թվականի երրորդ եռամսյակում գրանցվել է համակարգիչների վաճառքի ծավալների աճ շուրջ 2.3%-ով: Նշենք, որ համակարգիչների շուկայում գրանցվում է աճ` երեք եռամսյակ անընդմեջ անկումից հետո:
Հրապարակած վերլուծության համաձայն վաճառված համակարգիչների ընդհանուր ծավալի շուրջ 37%-ը բաժին է ընկնում շարժական համակարգիչներին:
Կանխատեսվում է, որ արդեն 2013 թվականին համակարգիչների վաճառքի ծավալները զգալիորեն կաճեն, և համակարգիչների մատակարարումների ընդհանուր թիվը կհատի 444 մլն միավոր սահմանագիծը: Համեմատության համար նշենք, որ այս տարվա ընթացքում վաճառվել է 291 մլն համակարգիչ: