CONOCOPHILLIPS ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՇԱՀՈՒՅԹԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 4,5 ԱՆԳԱՄ
Ամերիկյան նավթային խոշոր ConocoPhillips ընկերության հրապարակած տվյալների համաձայն ընթացիկ տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ընկերության զուտ շահույթը կրճատվել է շուրջ 4.5 անգամ և կազմել 2.138 մլրդ դոլար: Նշենք, որ 2008թ. առաջին կիսամյակում ընկերությունն ապահովել է 9.578 մլրդ դոլարի զուտ շահույթ:
Հրապարակած տվյալների համաձայն 2009թ. հունվար-հունիս ամիսների ընթացքում ընկերության հասույթը կրճատվել է 1.9 անգամ և կազմել 66.2 մլրդ դոլար: Հաշվետու ժամանակահատվածում ընկերության հիմնական ֆինանսական ցուցանիշների անկումը բացատրվում է համաշխարհային շուկայում նավթի գների անկմամբ: