CREDIT AGRICOLE ԲԱՆԿԻ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 4.1 ԱՆԳԱՄ
Ֆրանսիական խոշորագույն Credit Agricole SA բանկի հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն բանկի համախառն զուտ շահույթը 2009թ. առաջին քառորդում կրճատվել է 4.1անգամ և կազմել 246 մլն եվրո: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այս ցուցանիշը կազմել էր 1.006 մլրդ եվրո: Հաշվետու ժամանակահատվածում բանկի զուտ եկամուտը կրճատվել է 1.2%-ով և կազմել 4.06 մլրդ եվրո: Զուտ շահույթի կրճատումը բանկը բացատրում է համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պայմաներում անհուսալի պարտավորությունների համար նախատեսված պահուստների աճով: 2009թ. մարտի 31-ի դրությամբ այդ պահուստների ծավալը կազմել է վարկերի ընդհանուր ծավալի 3.3%-ը: Նշենք նաև, որ Credit Agricole բանկը գործունեություն է ծավալում նաև Հայաստանում և հանդիսանում Acba Credit Agricole բանկի բաժնետեր: