ՖՐԱՆՍԻԱԿԱՆ CREDIT AGRICOLE ԲԱՆԿԻ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԸ ԿԱԶՄԵԼ Է 201 ՄԼՆ ԵՎՐՈ
Ֆրանսիական Credit Agricole բանկը հրապարակել է ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակի իր գործունեության ֆինանսական հաշվետվությունը, որի համաձայն հաշվետու եռամսյակում ընկերության զուտ շահույթը կազմել է 201 մլն եվրո (286 մլն դոլար): Նշենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ընկերությունն ապահովել էր 76 մլն եվրո զուտ շահույթ:
Հրապարակած տվյալների համաձայն հաշվետու ժամանակահատվածում ընկերության հասույթն աճել է 40.3%-ով և կազմել 4.56 մլրդ եվրո: Բանկի կանոնադրական կապիտալը հաշվետու եռամսյակում կազմել է 63.1 մլրդ եվրո, իսկ ռիսկով կշռված ակտիվների ընդհանուր ծավալը կրճատվել է 4.1%-ով: