ՇՎԵՅՑԱՐԱԿԱՆ CREDIT SUISSE ԲԱՆԿԻ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹՆ ԱՃԵԼ Է 29%-ՈՎ
Շուկայական արժեքով խոշորագույն շվեյցարական Credit Suisse Group AG բանկի հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ բանկի շահույթն աճել է 29%-ով, որը մեծապես պայմանավորված է արժեթղթերով իրականացված գործառնություններից ստացված եկամուտների աճով: Հրապարակած տվյալների համաձայն հաշվետու եռամսյակում բանկի զուտ շահույթը կազմել է 1,57 մլրդ շվեյցարական ֆրանկ (1,47 մլրդ դոլար) կամ մեկ բաժնետոմսի դիմաց` 1,18 ֆրանկ, իսկ բանկի արժեթղթերը, ներդրողների լավատեսական սպասումներով պայմանավորված, հաշվետու եռամսյակում ապահովել են 3,8% աճ: