
DANONE ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՎԱՃԱՌՔԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ 1.7%-ՈՎ
Կաթնամթերքի արտադրության ոլորտում առաջատար ֆրանսիական Danone ընկերությունը հրապարակել է 2009 թվականի երրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները, որոնց համաձայն հաշվետու եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ահմեմատությամբ ընկերության վաճառքի ծավալները կրճատվել են 1.7%-ով և կազմել 3.78 մլրդ եվրո (5.7 մլրդ դոլար), ընդ որում ընկերության հայտարարության մեջ նշվում է, որ եթե չդիտարկվի փոխանակային կուրսի տատանումների ազդեցությունը ընկերության հիմնական ֆիննանսական ցուցանիշների վրա, ապա վաճառքի ծավալների աճը կկազմի շուրջ 4.1%: