DE BEERS ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱԴԻՐ Է ԱԼՄԱՍՏԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՈՐՊԵՍ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՕԲՅԵԿՏ
Ալմաստ արտադրող հարավաֆրիկյան խոշորագույն De Beers ընկերությունը մտադիր է ալմաստը ներկայացնել որպես ներդրումային օբյեկտ և ոսկու այլընտրանք: Ընկերության գործադիր տնօրեն Ստեփան Լասիեն (Stephen Lussier) նշել է, որ վերջին երկու ամիսների ընթացքում տարբեր ֆոնդեր և մասնավոր ներդրողներ դիմել են ընկերությանն իրենց միջոցներն ալմաստում ներդնելու առաջարկությամբ: Այժմ այդ բանակցությունները գտնվում են նախնական փուլում: Այս կերպ ընկերությունը կկարողանա մուտք գործել ալմաստի իրացման նոր շուկա: Նշենք, որ համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պայմաններում պահանջարկի կրճատմամբ պայմանավորված 2009թ. առաջին քառորդում ընկերությունը ստիպված կրճատել է արտադրության ծավալները 10,9 անգամ: