ԱԼՄԱՍՏԻ ՊԱՀԱՆՋԱՐԿԸ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՒՄ Է
Ալմաստի արտադրության համաշխարհային առաջատար De Beers ընկերության հայտարարության համաձայն համաշխարհային շուկայում ընկերության արտադրանքի նկատմամբ պահանջարկը վերականգնվում է, ինչով էլ պայմանավորված ընկերությունը մտադիր է վերականգնել արտադրության նախկին ծավալները և աշխատել 80% հզորությամբ:
De Beers ընկերության ներկայացուցիչների հավաստմամբ վերջին ամիսների ընթացքում ալմաստի վերամշակմամբ և ադամանդների վաճառքով զբաղվող ընկերությունները մեծացրել են պատվերները, ինչը հիմք է տալիս վստահ ասել, որ համաշխարհային շուկայում, և առավելապես ԱՄՆ-ում, գրանցվոում է ադամանդի նկատմամբ պահանջարկի շարունակական աճ: