DELL-Ը 3.9 ՄԼՐԴ ԴՈԼԱՐՈՎ ՁԵՌՔ ԿԲԵՐԻ PEROT SYSTEMS-Ը
Համակարգչային տեխնիկա արտադրող ամերիկյան առաջատար Dell Inc. ընկերությունը մտադիր է ձեռք բերել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ծառայություններ մատուցող Perot Systems Corp. ընկերության ակտիվները: Ոչ պաշտոնական տվյալների համաձայն գործարքի ընդհանուր արժեքը կկազմի շուրջ 3.9 մլրդ դոլար:
Dell ընկերության տարածած հաղորդագրության համաձայն գործարքի վերջնական կնքման արդյունքում Perot Systems-ը կվերակազմավորվի որպես ընկերության ստորաբաժանում, որը կմատուցի համակարգչային ծառայություններ:
Նշենք, որ այս կերպ Dell ընկերությունն մտադիր է ապահովել հասույթի ստացման աղբյուրների դիվերսիֆիկացում: Ընկերության հասույթի ավելի քան 80%-ը ներկա դրությամբ ձևավորվում է համակարգիչների վաճառքից ստացված դրամական մուտքերից: