DEUTSCHE BANK-Ի ՆԱԽԱԳԱՀԸ ԴԵՄ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՈՇՈՐ ԲԱՆԿԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՏՄԱՆԸ
Ներկայիս համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում ֆինանսական շուկաներում առաջացած խնդիրները հաղթահարելու նպատակով միջազգային խոշոր բանկերի գործունեության տարանջատումը լավագույն լուծում չէ: Նման կարծիք է հայտնել գերմանական Deutsche Bank-ի նախագահ Ջոզեֆ Ակերմանը (Josef Ackermann), ով վստահ է, որ բանկերի մասնատման արդյունքում բանկային համակարգն այլևս չի կարող սպասարկել խոշոր կորպորատիվ հաճախորդներին, ինչը ենթադրում է, որ այս գործընթացի արդյունքում ֆինանսական կայունության հաստատումն անիրական է:
Հիշեցնենք, որ միջազգային և տարածաշրջանային մի շարք կազմակերպություններ, և մասնավորապես Եվրամիությունը, ֆինանսական աջակցության տրամադրման դիմաց խոշոր բանկերից և ֆինանսական կազմակերպություններից պահանջում են վաճառել իրնեց ակտիվների մի մասը: