DEUTSCHE BANK-Ը ՎԵՐԱՆԱՅԵԼ Է ԴՈԼԱՐԻ ՓՈԽԱՐԺԵՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԻՐ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԸ
Արժութային շուկայի խոշոր մասնակից գերմանական Deutsche Bank-ը վերանայել է դոլար-եվրո հարաբերակցության վերաբերյալ իր կանխատեսումները, և հայտարարել, որ 2010 թվականին կգրանցվի դոլարի նկատմամբ եվրոյի փոխարժեքի աճ: Բանկի կանխատեսումների համաձայն 2010 թվականի վերջին դրությամբ եվրոյի փոխարժեքը կկազմի 1,40 դոլար մեկ եվրոյի դիմաց: Նշենք, որ մինչ այս բանկը կանխատեսել էր, որ եվրոյի փոխարժեքը կկազմի 1,15 դոլար մեկ եվրոյի դիմաց: